ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթել է 25 համայնքում, պարտվել՝ Աբովյանում, Վանաձորում ու Մասիսում

ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթել է 25 համայնքում, պարտվել՝ Աբովյանում, Վանաձորում ու Մասիսում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» նախնական տվյալներով հաղթել է 36 համայնքից 25-ում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Իշխող ուժը պարտվել է Աբովյանում, Վանաձորում, Մասիսում և մի քանի այլ համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տվյալներ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Ըստ նախնական տվյալների, Աբովյանի քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստանի» թեկնածու, հայտնի գործարար և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը:

Ըստ ԿԸՀ տվյալների, ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 10,403 ընտրող, ՔՊ-ի՝ 8261 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 1158 ձայն, իսկ «Հանրապետությունը»՝ 2696։

Լոռու մարզի Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որը գլխավորում է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ նրան ձայն է տվել 12,810 ընտրող, ՔՊ-ին՝ 8295, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությանը՝ 4809։

Մասիսում հաղթել է գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխավորած դաշինքը, որի օգտին քվեարկել է 14,943 ընտրող։ ՔՊ-ի օգտին Մասիսում քվեարկել է 13,461 ընտրող։

ՔՊ-ն հաղթել է Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին , Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ համայնքներում։

Էդուարդ Բաբայանը 2019-ին դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվել:

Մասիսի գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը որպես մեղադրյալ է ներգրավված քրեական գործում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---