Փաշինյան․ Դեկտեմբերի 10-ին «3+2» ֆորմատի նախանիստ է լինելու, որին ՀՀ-ն կմասնակցի

Փաշինյան․ Դեկտեմբերի 10-ին  «3+2» ֆորմատի նախանիստ է լինելու, որին ՀՀ-ն կմասնակցի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին «3+2» ֆորմատի նախանիստ է լինելու, որին ՀՀ-ն կմասնակցի։

Փաշինյանը վերահաստատել է նախորդիվ հայտնած դիրքորոշումը՝ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում, գրում է Aysor.am-ը։

Այս առումով, նրա խոսքով, Ռուսաստանի գործընկերներից դրական ազդակ կա, և դեկտեմբերի 10-ին «3+2» ձևաչափի նախանիստն է լինելու։

«Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, որովհետև ԱԳ նախարարների տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ պետք է քննարկվեն հետագա անելիքները»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունը որոշել է տարածաշրջանային ակտիվ քաղաքականություն վարել և աշխատում է այդ ուղղությամբ։

«Հիմա ես չեմ շտապի հետևություններ անել, բայց որ մենք պիտի փորձենք տարածաշրջանային երկխոսության արդյունավետ հարթակներ գտնել, փաստ է, և մենք կփորձենք այդ ուղղությամբ հնարավորինս արդյունավետ աշխատել», - ասել է Փաշինյանը։

«3+3» տարածաշրջանային ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի 3 երկրի և ՌԴ, Իրանի ու Թուրքիայի մասնակցությունը։ Այն առաջարկել են Թուրքիան և Ադրբեջանը։ ՌԴ-ն և Իրանը հավանություն են տվել։ Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի «3+3» տարածաշրջանային ձևաչափին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---