«Գոյ» թատրոնն արդեն 20 տարի չի կարողանում իրավաբանական գրանցում ստանալ

PanARMENIAN.Net - «Մասնագիտական տոնի օրը չէի ցանկանա խոսել խնդիրների մասին, բայց այլ կերպ, ցավոք, հնարավոր չէ: Արդեն արդեն 20 տարի է, ինչ գոյություն ունի «Գոյ» թատրոնը: Եւ այդ 20 տարվա ընթացքում թատրոնը, որում ներկայումս աշխատում է 35 հոգի, չի կարողացել իրավաբանական գրանցում ստանալ»,- հայտնել է Երեւանի «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը Թատրոնի միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսին:



Չնայած խնդիրներին, մարտի 28-ին թատրոնը«Մարատ Սանդ» ներկայացման պրեմիերայով կտոնի իր հոբելյանը:



Ռեժիսորի խոսքով, թատրոնները ծնվում եւ ոտքի են կանգնում սերնդի հետ միասին: «Գոյ» թատրոնը ստեղծվել է Հայաստանի անկախության տարիներին եւ միշտ բաց է եղել թատերական ոլորտի երիտասարդ կադրերի համար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---