Թագուհի Թովմասյան. «Պատիվ ունեմը» կողմ կքվեարկի Ալեն Սիմոնյանի հրաժարականին

Թագուհի Թովմասյան. «Պատիվ ունեմը» կողմ կքվեարկի Ալեն Սիմոնյանի հրաժարականին

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը մտնի օրակարգ, խմբակցությունը կողմ է քվեարկելու Սիմոնյանի հրաժարականին։

Նա հավելել է, որ իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը խմբակցությունը համարում է ամենահրատապ խնդիրներից մեկը, գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն լուրերին, թե «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Թագուհի Թովմասյանը և Իշխան Զաքարյանը հրաժարվել են ստորագրել Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջող նախագծի տակ՝ Թովմասյանն ասել է, որ որևէ բան ստորագրելու անհրաժեշտություն չի եղել։

«Ստորագրելու անհրաժեշտություն չկա, դա նախաձեռնում է որևէ խմբակցություն և որևէ խմբակցություն կարող է միանալ կամ չմիանալ։ Մեր խմբակցությունն առավել քան միասնական է և մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենահրատապ խնդիրներից մեկը։ Եթե առաջիկայում էլ լինի նման նախաձեռնություն, բնականաբար, մենք կմիանանք», - ասել է պատգամավորը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցով նախագծի շրջանառման հիմնավորումները, ասել է, որ գործ ունենք ԱԺ նախագահի հետ, որը միջազգային հարթության մեջ կատարում է ՀՀ արտաքին քաղաքականության համար ռիսկային հայտարարություններ։ «Առաջիկայում «Պատիվ ունեմը» ևս հայտարարությամբ հանդես կգա»,-ասել է նա։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---