Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել. Կհանդիպի Ալիևին ու Միշելին

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել. Կհանդիպի Ալիևին ու Միշելին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ նախատեսվում է նրա, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Վարչապետը նաև առանձնազրույց կունենա Միշելի հետ։

Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միշելի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ոչ թե 15-ին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---