Փաշինյան․ Ալիևի հետ վերահաստատել ենք՝ Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղի կկառուցվի

Փաշինյան․ Ալիևի հետ վերահաստատել ենք՝ Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղի կկառուցվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Բրյուսելում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը:

Նա նշել է, որ Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան ու Ռուսաստան, իսկ Ադրբեջանը կկապվի Նախիջևանի հետ:

Վարչապետը հավելել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում:

«Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և արձանագրվել Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը», - ասել է նա։

Վարչապետը շեշտել է, որ երկաթուղին գործելու է ըստ միջազգայնորեն ընդունված սահմանային ու մաքսային կանոնների, փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո:

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---