ԼՀԿ-ն չի միանա Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

ԼՀԿ-ն չի միանա Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միանա քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստը։ Խորհուրդը որոշեց չմիանալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,-ասվում է գրառման մեջ։

Երևանի ավագանիում «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ այդ պաշտոնում առաջադրելով գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Խմբակցության հայտարարության մեջ ասվում է, որ Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում։ «2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չի հանդիպել, որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---