ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու մասին. Կոնսենսուսային որոշում է պետք17 դեկտեմբերի 2021 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին, ասել է, որ այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածով: Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով: Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա»,– ասել է նա: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ դիտորդ երկիր ԵԱՏՄ-ում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Նազարբաևի առաջարկը, ասել է, որ երկխոսության զարգացումն Ադրբեջանի և ԵԱՏՄ միջև կնպաստեր փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն փոխգործակցության մակարդակը որևէ երկրի հետ բարաձցնելու մաիսն որոշումը կայացնում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիր կողմից համաձայնությամբ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |