ԱԽ քարտուղարն ու Զասը քննարկել են լարվածությունը հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմաններին

ԱԽ քարտուղարն ու Զասը քննարկել են լարվածությունը հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմաններին

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմանների լարվածության թուլացմանը նպաստելու վերաբերյալ:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ընդգծելով, որ այն Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող մարտահրավեր է: Այս համատեքստում երկուստեք կարևորել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսման պայմանների ապահովումը:

Այստեղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է աֆղանցի փախստականների կողմից դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներ միգրացիոն հոսքերի հավանականության բարձրացումը՝ որակելով այն որպես միգրացիոն մարտահրավեր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը: Այս համատեքստում առաջնային է համարվել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործունեությունը ահաբեկչության, ծայրահեղականության, միգրացիոն անվտանգության, կենսաբանական անվտանգության, թմրանյութերի տարածման դեմ ուղղված քաղաքականության մշակման հարցերում:

Զասը հանդիպումներ կունենա նաև ՀԱՊԿ Հավաքակaն անվտանգության խորհրդի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, դեկտեմբերի 21-23-ը Հայաստան աշխատանքային այցին ընդառաջ, հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը սատարում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ Հայաստանի կառավարության քայլերին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---