Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մեխանիզմների ձևավորումը

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մեխանիզմների ձևավորումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ` քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությունով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումն ու սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմանների լարվածության թուլացմանը նպաստելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---