Pfizer-ի 200,000 դեղաչափի գնմանը 1.2 մլրդ դրամ է հատկացվել![]() 23 դեկտեմբերի 2021 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 1.2 մլրդ դրամ է հատկացրել կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի գնման համար։ Նախատեսվում է 200,000 դեղաչափ ներկրել, որը Հայաստան կհասնի մինչև տարեվերջ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը բավականին երկար աուդիտ է անցել սառցային շղթայի ապահովման հետ կապված։ «Պայմանագիրն այսօր-վաղը կկնքվի»,-ասել է նա։ Նա նաև նշել է, որ ունեն նաև Pfizer-ի նվիրատվության խոստումներ և հավելյալ խմբաքանակ կստանան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պորտուգալիան Հայաստանին Pfizer պատվաստանյութի 40,000 դեղաչափ կտրամադրի ԵՄ աջակցության ծրագրի շրջանակում։ Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,452,374 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափով 869,750 պատվաստում է արվել, երկրորդով` 582,624։ ![]() ![]() Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |