ՀՀ-ում կորոնավիրուսի 59 նոր դեպք կա և 8 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 59 նոր դեպք կա և 8 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344,540-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 59-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7950 դեպք կա, այլ պատճառով՝ 1499։

Ապաքինվել է ևս 248 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 330,841 է։ Փաստացի բուժվողների թիվը 4250 է։

Ընդհանուր առմամբ 2,540,319 թեստ է արվել, մեկ օրում` 4669։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---