Քոչարյան․ Որոշ ուղղություններով կարող ենք ինչ-որ բան շտկել՝ նաև Արցախի կարգավիճակի մասով

Քոչարյան․ Որոշ ուղղություններով կարող ենք ինչ-որ բան շտկել՝  նաև Արցախի կարգավիճակի մասով

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տիրող վիճակին, ասել է, որ տեսնում է հնարավորություն ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան շտկելու, նաև՝ ԱՀ կարգավիճակի մասով։

Նշելով, որ գործող իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցում բոլորի համար պարզ է՝ «չեն էլ փորձելու ինչ-որ բան անել»՝ Քոչարյանն ասել է, որ պետք է հնարավորություն տալ այն մարդկանց, որոնք իրենց ամբողջ կյանքով ցույց են տվել, որ այլ կերպ են մտածում։

Նա նշել է նաև, որ այդ ճանապարհը շատ բարդ է լինելու։

«Առանց կորստի չենք ստանալու այն, ինչի հնարավորությունը կորցրել ենք, բայց որոշ ուղղություններով կարող ենք ինչ-որ բան շտկել՝ նաև Արցախի կարգավիճակի մասով։ Տեսնում եմ քայլերի հերթականություն, որով կարելի է ինչ-որ բան փրկել», - ասել է Քոչարյանը:

Դեկտեմբերի 24-ի իր առցանց հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, ասել է, որ ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել որպես հայկական միավորում, այլ դիտարկվել է որպես հայկական ու ադրբեջանական միավորում, գոնե բնակչության մասով։ Նա հավելել է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և «նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»։

«Եթե ինքնորոշման իրավունքը, ենթադրենք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում, հարց, ԼՂ ադբեջանցիները իրենց հերթին կարող էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը»,-ասել է նա։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում, հայտարարել է, որ միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---