Քոչարյան․ Քի Վեսթի պայմանագրով Արցախը ՀՀ-ին էր միանալու ԱՀ-ին համարժեք կարգավիճակ ունեցող միջանցքով

Քոչարյան․ Քի Վեսթի պայմանագրով Արցախը ՀՀ-ին էր միանալու ԱՀ-ին համարժեք կարգավիճակ ունեցող միջանցքով

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով Սյունիքով առաջարկվող միջանցքի և նախկին նմանատիպ նախագծերի և դրանց տարբերության մասին հարցին, ասել է, որ Քի Վեսթի պայմանագրով նախատեսվում էր, որ Արցախը ՀՀ-ին էր միանալու ԱՀ-ին համարժեք կարգավիճակ ունեցող միջանցքով։

Նա նշել է, որ Քի Վեսթի փաստաթղթում միջանցքի լայնություն նշված չի եղել, սակայն ինքը, անվտանգության նկատառումներով, հետևյալ ձևակերպումն էր տվել՝ երկու կողմից 21-ական կմ, որը «Գրադի» հեռահարությունն է, այսինքն՝ 42 կմ։

«Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ` այսօրվա Ղարաբաղի կարգավիճակի ու անվտանգության անորոշության հետ։ Տարբերությունը դա էր»,– ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ երկաթուղային հաղորդակցության վերաբացման մասին Քի Վեսթում խոսքի չի եղել։

«Խոսք էր գնում ընդամենը ճանապարհի իրավունքի մասին, ավտոմոբիլային ճանապարհի մասին, իսկ երկաթուղների մասին խոսք չկար»,-ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ ծրագիրը կյանքի չի կոչվել, քանի որ վերջին պահին Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը հրաժարավել է ստորագրել փաստաթուղթը։

«Նա ասաց, որ չի կարողացել համոզել նույնիսկ իր ընտանիքի անդամներին և որ գերագնահատել է հասարակական կարծիքի վրա ազդելու իր հնարավորությունը»,– ասել է Քոչարյանը։

2002թ. Քի Վեսթում Քոչարյան-Հեյդար Ալիև բանակցությունների ավարտին նախատեսված էր բանակցային փաստաթղթերի ստորագրում, որով Լեռնային Ղարաբաղը Լաչինի հետ միասին Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին ՀՀ-ով դեպի Նախիջևան միջանցք էր տրամադրվելու։ Փաստաթուղթը ներառում էր անվտանգության երաշխիքներ, փախստականներին վերաբերող կարգավորումներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---