Nabucco-ի կառուցման մասին պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն հունիսին

PanARMENIAN.Net - ,Nabucco Gas Pipeline Internationalե ընկերության կառավարող տնօրեն Ռեյնհարդ Միչեկը պաշտոնապես ներկայացրել է Nabucco գազատարի կառուցման նախագիծը: Նրա խոսքերով, գազատարի կառուցման պայմանագիրը բոլոր շահագրգռված կողմերի հետ կարող է ստորագրվել արդեն հունիսին:



«Գազատարի աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է 8-12 մլրդ խորանարդ/մետր գազ, որը, ինչպես նախատեսվում է, կստացվի Ադրբեջանից: Այդ մասին պայմանագիր կարող է ստորագրվել առաջիկա ամիսներին: Գազի մատակարարման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին հայտարարել է Թուրքմենստանը: Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանն ունի 82 տրլն.խորանարդ/մետր գազի պաշար, ինչը թույլ է տալիս լավատեսորեն մոտենալ Nabucco-ի արդյունավետ օգտագործման հնարավորությանը: Գազատարը, նախ եւ առաջ, վառելիքի փոխադրման մեխանիզմ է, եւ ընկերությունը մտադիր չէ ինքնուրույն կերպով զբաղվել գազի գնմամբ` այդ իրավունքը վերապահելով անմիջական գնորդ երկրներին: Գազի վերաբերյալ հունվարին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցած վեճն ընդգծել է Nabucco-ի, որպես Եվրոպա գազի մատակարարման այլընտրանքային ուղու, նշանակությունը: Չեմ կասկածում, որ նախագիծը հաջողությամբ կիրագործվի նախանշված ժամկետում», - ենթադրում է ընկերության տնօրենը: Դրա հետ մեկտեղ, նա խուսափել է այդ նախագիծն ուղեկցող ռիսկերի մասին որոշակի խոսելուց, վերապահություն անելով, որ Nabucco-ի բաժնետերերը «ֆինանսական հնարավորություններ եւ նոու-հաու ունեն, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել հնարավոր բացասական հետեւանքները»:



Նրա կարծիքով, Եվրոպայում գազի սպառման ծավալն առաջիկա տարիներին միայն կաճի, ինչը նշանակում է, որ գազի շուկայում աշխատանքը կբավականացնի ե'ւ մատակարարող, ե'ւ տարանցման, ե'ւ գնորդ երկներին:



3,3 հազար կմ երկարությամբ խողովակաշարի շինարարությունը նախատեսվում է սկսել 2011 թվականին եւ ավարտել 2014-ին: Մոտավոր արժեքը կկազմի 7,9 մլրդ եվրո, իսկ թողունակությունը` տարեկան 31 մլրդ խորանարդ/մետր գազ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---