Հետազոտություն․ Covid-19-ը ծանր տարած անձանց մոտ իմունային հիշողությունը «ավելի թույլ է»![]() 28 դեկտեմբերի 2021 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հետազոտությունները ցույց են տվել, որ իմունային հիշողությունը նվազ կայուն է դառնում Covid-19-ի ծանր ընթացքից հետո։ Արդյունքները հրապարակվել են PLOS ONE հանդեսում։ Վարակի դեմ պայքարող բջիջներում կորոնավիրուսի սպիտակուցի մասին հիշողությունն ավելի լավ է պահպանվում այն հիվանդների մոտ, որոնք ծանր չեն տարել հիվանդությունը։ Հետազոտությունը կատարել են ԱՄՆ Սան Անտոնիոյում գտնվող Տեխասի համալսարանի Բժշկագիտության կենտրոնի գիտնականները։ Ինչպես ասել է հոդվածի համահեղինակ, փիլիսոփայության դոկտոր Էվելին Բաննիկը, արդյունքներն ակնարկում են, որ իմունային պատասխանի որակում առկա նուրբ տարբերությունները կախված են Covid-19-ի ընթացքի ծանրությունից, գրում է Naked Science-ը։ «Պանդեմիայի պայմաններում կարևոր հարց գոյություն ունի, որի պատասխանը միայն մասնակի է ստացվել՝ արդյո՞ք SARS-CoV-2 վարակը կայուն իմունիտետ է առաջացնում։ Վարակումից մեկ տարի անց В-բջիջների ռեակցիան վկայում է, որ չեզոքացնող հակամարմիններն ու SARS-CoV-2-ի «փշով» սպիտակուցի դեմ հիշողության В-բջիջներ դեռ հանդիպում են ապաքինվածների մեծամասնության արյան մեջ և մնում են կայուն կամ դանդաղ քայքայվում են այդ ժամանակահատվածում»,-ասվում է հետազոտության մեջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |