Իսրայելում ՀՀ նորանշանակ դեսպանը 10 լեզվի է տիրապետում29 դեկտեմբերի 2021 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում ՀՀ նորանշանակ դեսպան Արման Հակոբյանը հայերենից բացի ևս 9 լեզվի է տիրապետում՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, եբրայերեն, պարտուգալերեն, լատիներեն, արամեերեն և ղպտիերեն։ Արման Հակոբյանը փորձառու դիվանագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու։ Նա ունի արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ Հակոբյանը 1991-1992թթ․ եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր արևելքի բաժնի երրորդ քարտուղարը, 1992-1995թթ՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։ 1995-1997թթ․ նա ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի առաջին քարտուղար, արտաքին քաղաքականության ծրագրավորման խմբի անդամ էր, 1997-1999թթ․՝ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության պետ, ԱԳՆ ատեստացիոն հանձնաժողովի անդամ։ Հակոբյանը նաև միջազգային կազմակերպություններում աշխատանքի հարուստ փորձ ունի։ 1999-2002թթ․ Հակոբյանը ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական է եղել, արտաքին հարաբերությունների վարչության պետ, 2002-2006թթ․ ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ։ 2002թ. նա Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ՀՀ ԱԳՆ լիազոր ներկայացուցիչն էր։ 2006-2011թթ․ Հակոբյանը եղել է Կանադայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Կանադայում ՀՀ գործերի հավատարմատար, Քաղաքական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (Մոնրեալ), 2011-2020թթ. ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ։ Արման Հակոբյանը 2020-2021թթ. կատարել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի (նստավայրը՝ Բրազիլիա) պարտականությունները։ Համատեղության կարով նա եղել է նաև Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)։ Հակոբյանը նաև մի քանի գիտական աշխատություն է հեղինակել՝ «Արդի եբրայերեն» «Դասական ասորերեն», «Արամեագիտության և ասորագիտության ներածություն»։ Նա նաև դասագրքերի, մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը (նստավայրը՝ Թել Ավիվ)։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |