Կայծակը խփել է Բրյուսելից Երևան թռչող ինքնաթիռին

Կայծակը խփել է Բրյուսելից Երևան թռչող ինքնաթիռին

PanARMENIAN.Net - Կայծակը խփել է Բրյուսել-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին։ Դա տեղի է ունեցել Լյուքսեմբուրգի տարածքում։

Դեկտեմբերի 28-ին «Բրյուսելյան ավիաուղիների» դեպի Երևան SN2899 չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Բրյուսելի օդանավակայան, տեղեկացնում է Aviation24.be-ն։

Չվերթը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորներին տեղավորել են մոտակա հյուրանոցներում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---