ՀՀ-ն ևս մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Իրանում

ՀՀ-ն ևս մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Իրանում

PanARMENIAN.Net - Հայաստանը ևս աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու մասին ԻԻՀ կառավարության որոշումը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մենք նույնպես աշխատում ենք Իրանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ»,-ասել է Հունանյանը։

Դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում հյուպատոսություն բացելու առաջարկին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---