Գերմանիան բարձր է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Գերմանիան բարձր է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար Գերնոտ Էրլերը: «Ես շատ ուրախ կլինեմ, եթե հայ-թուրքական բանակցությունները հաջողությամբ պսակվեն, որի արդյունքում կբացվի սահմանը: Տարածաշրջանի անվտանգսությունն ու կայունությունը առաջնային են ԵՄ-ի քաղաքականության համար»»,-նշել է Էրլերը:



Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ Կովկասի տարածաշրջանի կայունության եւս մեկ պայման կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Գերմանիան դրական է գնահատում, սակայն մենք գտնում ենք, որ հայ եւ ադրբեջանական հասարակությունները պետք է պատրաստ լինեն փոխզիջումների: Սակայն մենք հստակորեն ընդունում ենք կարգավորման միայն մեկ հնարավոր դիրքորոշում` ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը:



Նա նաեւ նշել է, որ հակամարտությունը տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա լուծելու փորձն անարդյունավետ ստացվեց: «Մենք պետք է առավել գործնական մոտեցում դրսեւորենք բանակցային գործընթացին, ուղղված կողմերի հակասությունների հաղթահարման ու համաձայնության հասնելու վրա»,-ասել է Գերնոտը:



Իր հերթին Կարինե Ղազինյանը նշել է, որ հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով: «Հարկավոր է խոսել միմյանց հետ, շփվել, ընդհանուր շահեր որոնել: Միայն այդ կերպ մենք կգանք կայունության ու բարգավաճման»,-ասել է Ղազինյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---