Բայդենը մտադիր է լրացուցիչ զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպա29 հունվարի 2022 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 28-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է լրացուցիչ զորքեր տեղակայել Արևելյան Եվրոպայում՝ այդ տարածաշրջանում ներկայությունը հզորացնելու ՆԱՏՕ-ի երկրների ծրագրի շրջանակում։ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը կգործուղվեն Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան հատված «մոտ ապագայում»՝ նշելով միայն, որ դրանք մեծաքանակ չեն լինի, գրում է Deutsche Welle-ն։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նույն օրը հայտարարել է, որ զորքեր ուղարկելու վերաբերյալ հրաման չեն ստացել։ Ըստ նրա, նրանք «ծավալումը նախապատրաստելու» ռեժիմում են և պատրաստ կլինեն գործել, եթե ՆԱՏՕ-ն հրաման տա։ Նա խոսել է 8500 զինվորի մասին, որոնք բարձր պատրաստականության են բերվել հունվարի 24-ից։ Բայդենն այն ժամանակ ասել էր, որ դա նախազգուշական քայլ է և որ ԱՄՆ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա։ Եվրոպայում սովորաբար տեղակայված են տասնյակ հազարավոր ամերիկացի զինծառայողներ, այդ թվում՝ մոտ 35,500 Գերմանիայում։ Ռուսաստանը պահանջել էր ՆԱՏՕ-ից չընդլայնվել դեպի արևելք և չընդունել Ուկրաինային դաշինքի կազմում։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներին՝ դաշինքի ընդլայնումից չեն հրաժարվելու։ Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել և հավելել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելուն միտված սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային լուծման փորձերը շատ լուրջ հետևանքներ կունենան։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |