ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին` Վիեննայում

ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին` Վիեննայում

PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։

«Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---