Սարատովում Հայաստանի մի քաղաքացու սպանած ոստիկանները դատարանի առջեւ կկանգնեն

PanARMENIAN.Net - Սարատովում ավարտվել է Ներքին գործերի Լենինյան շրջանային վարչության Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանի սպանության մեջ մեղադրվող երեք աշխատակցի գործով հետաքննությունը: Հետաքննության վարկածով, փորձելով Գասպարյանից գողություն կատարելու խոստովանություն կորզել, օպերատի աշխատակիցները նրան սպանել էին` բեյսբոլի բիտաներով ծեծելով, այնուհետեւ այրել:



Անցյալ շաբաթ ոստիկանների դեմ քրեական գործն ուղղորդվել էր դատախազություն` մեղադրական եզրակացության հաստատման համար: Բոլոր երեքին ներկայացվել է մի խումբ անձանց կողմից հատուկ դաժանությամբ նախնական պայմանավորվածությամբ կատարված սպանության եւ պաշտոնական լիազորությունների գերազանցման մեղադրանք, գրում է Կոմերսանտը:



Օպերատիվ աշխատակիցներին վերագրվող գործողությունների որակումը ենթադրում է պատիժ` ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկություն: 2008 թվականի հոկտեմբերի 31-ին ձերբակալված ոստիկանները կալանավորվել են, անցել են դատահոգեբանական փորձաքննություն եւ անմեղսունակ էին ճանաչվել: Օպերատիվ աշխատակիցները չէին հերքում, որ հանցագործության կատարման պահին ալկոհոլ էին օգտագործել: Երեք մեղադրյալներից ոչ մեկն իրեն լիովին մեղավոր չի ճանաչում: Մեղադրյալներից մեկի փաստաբանի խոսքերով. «անձամբ մենք մասամբ ենք ընդունում պաշտոնական լիազորությունների գերազանցման եւ սպանության մեջ մեր մեղքը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---