7 փետրվարի 2022 - 11:36 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1631 նոր դեպք կա և 12 մահ

Հայաստանում փետրվարի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 391,588-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1631-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 12 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8097 դեպք կա, այլ պատճառով՝ 1555։

Ապաքինվել է ևս 2349 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 352,985 է։ Փաստացի բուժվողների թիվը 28,951 է։

Ընդհանուր առմամբ 2,783,288 թեստ է արվել, մեկ օրում` 4803։