7 փետրվարի 2022 - 12:50 AMT
ՀՀ-ում Covid-19-ի դեմ 3-րդ դեղաչափով պատվաստվել է 12,397 քաղաքացի

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Երրորդ դեղաչափով պատվաստվել է 12,397 քաղաքացի, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Փետրվարի 6-ի դրությամբ պատվաստվել է 1,925,556 քաղաքացի:

Առաջին դեղաչափը ստացել է 1,054,178 քաղաքացի, երկրորդը` 858,981:

Հայաստանում փետրվարի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 391,588-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1631-ով: