Երեւանում կայացել է դուդուկին նվիրված կայքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվել է եռամյա մշակութային նախագիծը` նվիրված հայկական դուդուկը եւ նրա երաժշտությունը 2005թ. UNESCO-ի կողմից հայ երաժշտական մշակույթի գլուխգործոց հայտարարելու եւ «Մարդկության բանավոր ու անշոշափելի գլուխգործոցների ծրագրի» մեջ այն ներգրավելուն: Մարտի 31-ին Հայաստանի Ազգային արվեստի պատկերասրահում կայացավ հայկական դուդուկին նվիրված կայքի շնորհանդեսը:



UNESCO-ի եւ «Մարդկության անշոշափելի մշակութային արժեքների պահպանման օգնություն» ճապոնական հիմնադրամի շնորհիվ ստեղծված կայքը պատմում է դուդուկահարների, երգահանների մասին, որոնք ստեղծագործություններ են գրել հատուկ այդ գործիքի համար, որը հայերը դարեր ի վեր պատրաստում են ծիրանի ծառից:



Բացի կայքի ստեղծումից, որտեղ կարելի է ունկնդրել դուդուկի մի շարք վարպետների կատարումները, Հայաստանում եռամյա նախագծի շրջանակներում պատանի կատարողների համար սեմինարներ են անցկացվել, հրատարակվել է դուդուկի մասին գիրք-հանրագիտարան:



Հայաստանի Մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանի խոսքով, UNESCO-ի պահանջների համաձայն Հայաստանը պետք է «Անշոշափելի մշակութային ժառանգության մասին» օրենք ընդունի, որն ընդունվեց երեկ` մարտի 30-ին` Հայաստանի Ազգային Ժողովի առաջին իսկ ընթերցմամբ:



www.armenian-duduk-music.com կայքի շնորհանդեսի շրջանակներում ելույթ են ունեցել Գեւորգ Դաբաղյանը, ինչպես նաեւ երգչուհիներ Աննա Մայիլյանն եւ Կարինե Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---