Սանոսյան․ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհով հնարավոր կլինի երթևեկել 100 կմ/ժ արագությամբ

Սանոսյան․ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհով հնարավոր կլինի երթևեկել 100 կմ/ժ արագությամբ

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, խոսելով Հյուսիս-հարավ նախագծի շրջանակում Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի մասին, ասել է, որ եթե այժմ Սիսիանից դեպի Քաջարան գործող ճանապարհին միջին արագությունը 50 կմ/ժ է, ապա նոր ճանապարհով հնարավոր կլինի երթևեկել 100 կմ/ժ արագությամբ՝ այդ հատվածների միջև երթևեկության տևողությունը 2 ժամով կկրճատվի:

Նա նշել է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհն ունի ռազմավարական նշանակություն, լինելու է բարեկարգ, ժամանակակից չափանիշներին համապատասխան։

Մոտ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհին 27 կամուրջ է կառուցվելու, կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ: Ընդհանուր լինելու է 5 թունել, որոնցից մեկը 8.6 կմ երկարություն կունենա: Նախարարը նշել է, որ եթե խոչընդոտներ չլինեն, ապա տարվա ավարտին արդեն շինարար կունենանք։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է և այդ ծավալի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել։ «Տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման թեման՝ Հյուսիս- հարավ նախագիծը մենք վերաձևկերպել ենք և դարձրել Հյուսիս-հարավ, Արևելք-արևմուտք նախագիծ։ Սա նշանակում է, որ այդ ճանապարհի, հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը-Իրանին , մյուսը՝ Ադրբեջան-Հայաստան, հետագայում՝ Նախիջան-Թուրքիա։ Այս նախագիծը տեղավորում ենք այս ընդհանուր կոնտեքստում»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ հուսով է, որ մինչև տարեվերջ կլինի արդեն կոնկրետ շինարարական ընկերություն։

Հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։ Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. ապրիլի 27-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---