Քոչարյանը դիտարկում է ՌԴ հետ միութենական պետությունը որպես գործոն լինելու հնարավոր լուծում

Քոչարյանը դիտարկում է ՌԴ հետ միութենական պետությունը որպես գործոն լինելու հնարավոր լուծում

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ասուլիսի ժամանակ պատասխանելով Միութենական պետության մասին Բելառուսի նախագահի հայտարարության մասին հարցին, ասել է, որ տարածաշրջանում գործոն լինելու հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՌԴ-ի հետ Միութենական պետության ճանապարհը։

Նա նշել է, որ լավ ճանաչելով Ալեքսանդ Լուկաշենկոյին, կարող է ասել, որ նա ասել է այն, ինչ մյուսները մտածում են։ «Իհարկե, նման դեպքերում պետք է կոռեկտ լինել, սակայն, նա ասել է այն, ինչ մտածում են մյուսները։ Դա փաստ է»,-ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ իր իշխանության տարիներին նման առաջարկ չի եղել և ՀՀ-ում էլ չեն տեսել այդպիսի նախաձեռնության անհրաժեշտությունը, բայց հիմա այդ կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ՝ թե դա ինչ կտա երկրին և ինչ ստիպված կլինենք զիջել։

«Լուծումները կախված են նրանից, թե ինչ ուղղությամբ ես գնում։ Եթե գնում ես գործոն լինելու ճանապարհով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել միութենական պետության շրջանակներում։ Բայց հիմա ընդհանրապես պարզ չէ, թե պետությունն ինչ է ուզում»,- ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ ամեն դեպքում պետք է խորացնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները, քանի որ ՌԴ-ից բացի մեկ այլ երկիր շահագրգռված չէ, որ Հայաստանը գործոն լինի տարածաշրջանում։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք է հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։ Նա ասել է, որ այժմ արդեն տեսանելի է ընդհանուր պաշտպանական տարածքը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Միութենական պետությանը միանալու հնարավորության մասին, ասել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---