Meta-ն այլևս աշխարհի ամենաթանկ ընկերությունների 10-յակում չէ

Meta-ն այլևս աշխարհի ամենաթանկ ընկերությունների 10-յակում չէ

PanARMENIAN.Net - Bloomberg գործակալությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ընկերությունների վարկանիշը, որի առաջին 10-յակում բացակայում է Meta (նախկին Facebook) կորպորացիան։ Ընկերությունը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

Առաջին տեղում Apple-ն է, գրում է Habr-ը։

Meta-ի արժեթղթերի արժեքը տարեսկզբից նվազել է 40%-ով։ Դրան նախորդել էր ընկերության հայտարարությունն այն մասին, որ Facebook-ից ամեն օր օգտվող ակտիվ օգտատերերի քանակը նվազել է։ 2021-ի երրորդ եռամսյակից մինչև չորրորդը մոտ 1 մլն օգտատեր է հեռացել հարթակից։

Այդ հայտարարությունը հանգեցրել է բաժնետոսմերի 26.4% անկման փետրվարի 3-ի դրությամբ, ինչը նվազեցրել է Meta-ի կապիտալիզացիան $240 միլիոնով։

Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի անձնական կարողությունը տարեսկզբից $124․8 մլրդ-ից նվազել է մինչև $78․8 մլրդ։

Փետրվարի 18-ի դրությամբ Meta-ի արժեթղթերի արժեքը նվազել է ևս 13%։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---