ՀՀ-ում Covid-19-ի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 896,723 մարդ

ՀՀ-ում Covid-19-ի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 896,723 մարդ

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ի դրությամբ Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր կատարվել է 1,992,891 պատվաստում։

1,077,319 մարդ պատվաստանյութի առաջին դեղաչափն է ստացել, 896,723-ը՝ երկրորդը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Երրորդ կամ բուստեր դեղաչափը ստացել է 18,849 անձ։

Covid-19-ի դեմ բուստեր դեղաչափով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք։ Բուստեր դեղաչափը կարելի է ստանալ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---