Ուկրաինան դիմել է ԵՄ-ին «անհապաղ անդամակցության խնդրանքով»

Ուկրաինան դիմել է ԵՄ-ին «անհապաղ անդամակցության խնդրանքով»

PanARMENIAN.Net - Ուկրաինան հորդորել է Եվրամիությանն անհապաղ ընդունել իրեն այդ կազմակերպության կազմում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում։

«Մենք դիմել ենք Եվրամիությանը նոր հատուկ ընթացակարգով անհապաղ անդամակցության խնդրանքով»,- ասել է նա, հայտնում է Interfax-ը։

Զելենսկին հավելել է, որ նման որոշումն արդար կլինի և ուկրաինացիները վաստակել են այդ իրավունքը։

Ավելի վաղ նա արդեն խոսել էր այդ մասին՝ նշելով, որ եկել է ԵՄ-ում անդամակցության մասին որոշման համար վճռական պահը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա դեր Լյայենը հայտարարել էր, որ Բրյուսելը ցանկանում է տեսնել Ուկրաինային ԵՄ կազմում։

«Նրանք մենակ են և մենք ցանկանում ենք, որ նրանք լինեն մեզ հետ»,-ասել է նա՝ կոնկրետ ժամկետներ չնշելով։

2019 փետրվարին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկան օրենք ստորագրեց սահմանդարական փոփոխությունների մասին, որոնք առնչվում են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ռազմավարական ուղղությանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---