ՀՀ նախագահի երդմնակալությունը՝ մարտի 13-ին՝ Համալիրում

ՀՀ նախագահի երդմնակալությունը՝ մարտի 13-ին՝ Համալիրում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կգումարվի մարտի 13-ին՝ ժամը 12:00-ին:

Նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Նշվում է, որ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

Մարտի 3-ին Վահագն Խաչատուրյանը երկրորդ փուլով ընտրվել է ՀՀ նախագահ: Նրա թեկնածությունն առաջադրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր անդամները կողմ են քվեարկել, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Խաչատուրյանն ընտրվել է 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---