ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները պատրաստ են բանակցել Անթալիայի համաժողովի շրջանակում

ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները պատրաստ են բանակցել Անթալիայի համաժողովի շրջանակում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 10-ին՝ Թուրքիայում, Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հաստատել են Անթալիայում հանդիպելու պատրաստակամությունը։ Հանդիպումը կանցնի եռակողմ ձևաչափով, դիվանագիտական ֆորումի շրջանակում»,-ասել է Չավուշօղլուն։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---