1909թ. Ադանայում հայերի կոտորածը ցեղասպանության նախաբանի դասական օրինակ է

PanARMENIAN.Net - 1909թ. Ադանայում հայերի կոտորածը ցեղասպանության նախաբանի դասական օրինակ է (նման օրինակ է Բյուրեղապակյա գիշերը` Kristallnacht, Հոլոքոստի հանդեպ): Այդ օրինակն նշանակալի է շատ առումներով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է պատմաբան-արեւելագետ Սուրեն Մանուկյանը:



«Այդպես, Ադանայի բնակչությունը, հնարավոր է, ամենից շատ ոգեշնչվեց «Ազատության, հավասարության եւ եղբայրության» խոստումներով, որոնք կյանքի էին կոչվում Օսմանյան կայսրության նոր իշխանությունների կողմից իրադարձություններից մեկ տարի առաջ, պահանջում էին իրավունքների հավասարություն եւ մուտք դեպի պետական ծառայություն: Գործնականորեն, բոլոր հեղինակները նշում են, որ Ադանայի շրջանի հայերի ու թուրքերի միջեւ բարության մթնոլորտ էր տիրում, եւ այդ շրջանը դրա շնորհիվ կարողացավ խուսափել աբդուլ-համիդյան ջարդերից: Ուստի առավել եւս անսպասելի էր Ադանայի հայերին հասցված հարվածը: Հենց Ադանա քաղաքում եւ մերձակա գյուղերում փորձարկվեցին այն մեթոդները, որոնք հետո կիրառվեցին 1915-23թթ. ցեղասպանության ժամանակ: Այստեղ կիրառվեց անհավատների դեմ պայքարի կրոնական կարգախոսներով ատելության բորբոքումը եւ «ղեկավարվող ամբոխի» բռնությունը (ողջ մուսուլմանական բնակչությունը գլխաշորեր էր կրում, որը տարբերանշան էր եւ թույլ էր տալիս չշփոթել նրանց քրիստոնյաների հետ): Հայկական թաղամասի լայնածավալ ոչնչացման գործին մասնակցում էին բանակային ուժերը (Ռումելիից կանչված երիտթուրքական «սահմանադրական» զորքերը, որոնք պետք է քաղաքում կարգուկանոն ապահովեին, սակայն անցան ջարդարարների կողմը)»,- նշել է նա:



Մանուկյանի կարծիքով, Ադանայի ջարդերից անմիջապես հետո սկսվեց նաեւ ժխտման գործընթացը: «Իրադարձություններից հետո երիտթուրքերը ջարդերի պատասխանատվությունը քաղաքական հակառակորդի` Աբդուլ Համիդի վրա բարդելու, ինչպես նաեւ զոհին ու հանցագործին հավասարեցնելու փորձ ձեռնարկեցին (ձերբակալվեց 362 հոգի, որոնցից ընդամենը 149 մուսուլման եւ 213 քրիստոնյա): Հենց դա կարելի է համարել Ադանայի կոտորածի գլխավոր արդյունքը` անպատժելիությունը: Մայիսի 28-ին (հունիսի 10-ին) պատժվեցին 9 մուսուլման եւ 6 հայ: Պատժված մուսուլմանները պատկանում էին հասարակ ժողովրդին, իրադարձությունների իրական մեղավորներից եւ ոչ մեկը չենթարկվեց պատասխանատվության: Դրա հետ մեկտեղ, Ադանայի վալի Ջեւադ փաշան իր հանցանքների համար միայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Հանցագործների անպատժելիությունն ու մեծ տերությունների անհետեւողականությունն այնպիսի տպավորություն ստեղծեցին, որ այդ կոտորածից հետո հայի սպանությունը թույլատրված է եւ անպատժելի: 1915-23թթ. դա մեկուկես միլիոն հայերի կյանք արժեցավ»,- ընդգծել է Մանուկյանը:



1909թ. ապրիլի 1-ին սկսվեց Կիլկիայի Ադանա վիլայեթի` ժամանակին Կիլիկիայի հայկական թագավորության խոշոր քաղաքի հայերի ջարդը: Մոտ 30 հազար հայեր կոտորվեցին թուրքերի կողմից: Կոտորածը սկսվեց ամսի 1-ին եւ շարունակվեց մինչեւ ամսի 4-ը: Ապրիլի 12-ին պարբերական զորքերը մտան քաղաք, եւ կոտորածը վերսկսվեց: Եւ դա մեկ տարի անց այն բանից հետո, երբ հայերն օժանդակեցին երիտթուրքերին հեղափոխության ժամանակ` հուսալով, որ նոր կառավարությունը գոնե ինչ-որ կերպ կփոխի Արեւմտյան Հայաստանի հայերի անտանելի դրությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---