Քոչարյան․ Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ ՀՀ-ի և Ադրբեջանի պատկերացումները համարժեք են

Քոչարյան․ Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ ՀՀ-ի և Ադրբեջանի պատկերացումները համարժեք են

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խաղաղության դարաշրջանի վերաբերյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած պատկերացումները համարժեք են։

Անդրադառնալով Արցախի սահմանին հակառակորդի վերջին սադրանքներին՝ Քոչարյանը հայտարարել է, որ ամեն դեպք պետք է ուսումնասիրվի և մեղավորները պետք է պատժվեն, անկախ նրանից՝ մենք ունենք մեր մեղքի բաժինը, թե՝ հակառակորդը, գրում է «Փաստինֆոն»։

«Արցախում մարտի 7–ի գիշերը և մարտի 8–ին ականանետային կրակոցներ են եղել, որոնց վերաբերյալ տրվել է պաշտոնական հաղորդագրություն, դրանից ավել որևէ գործողություն չի եղել, վիրավորներ, զոհեր չունենք, իսկ Լիսագորի հատվածում վնասվել է գազատարը»,-ասել է Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանն օգտվում է առիթից, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է և փորձում է Արցախի հատվածում դժվարություններ առաջացնել։

«Քանի որ հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորը Ռուսաստանն է, որը մեկ այլ վայրում գտնվում է ռազմական գործողությունների ակտիվ փուլում, գուցե հակառակորդը, դրանից օգտվելով, որոշ դժվարություններ է փորձում առաջացնել արցախյան հատվածում։ Ամենայն հավանականությամբ այդ խնդիրները ՌԴ–ի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները»,– ասել է Քոչարյանը։

ՀՀ ԱԳ նախարարությունը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել, նշել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։ Այդպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, հայտնում է Արմենպրեսը։

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը համակարգվում է Ադրբեջանի հետ։ «Այդ համակարգումը պետք է շարունակվի։ Զանգեզուրի միջանցքի դերը ևս շատ կարևոր է»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նաև ասել է, որ Թուրքիան հավանություն է տալիս Ադրբեջանի և ՀՀ միջև համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---