ՄԻՊ․ Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ ատելության քարոզը սիստեմատիկ է, ֆաշիստական դրսևորման է հասնում![]() 11 մարտի 2022 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից հայի նկատմամբ էթնիկ ատելության քաղաքականությունն ունի սիստեմատիկ բնույթ, ինչը հաստատվում է բազմաթիվ զեկույցներով, միջազգային փաստահավաք թղթերով, ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի բազմաթիվ զեկույցներով և գրականությամբ։ Այդ մասին առցանց քննարկման ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ «Պետական հովանավորչությամբ հայերի նկատմամբ ատելության քարոզն իրականում շատ վտանգավոր և նույնիսկ ֆաշիստական դրսևորում է»,- ասել է Գրիգորյանը՝ շեշտելով, որ ուսումնասիրությունները վկայում են՝ այս քարոզ- քաղաքականությունը երկու հենասյունի վրա է հենվում՝ էթնիկ և կրոնական, գրում է «Ա1+»-ը։ Նա նշել է, որ դրանով կերակրվում է ադրբեջանական հասարակությունը և այս հանգամանքն է հանգեցրել մի քանի պատերազմի այս ընթացքում: ՀՀ ՄԻՊ-ն այս համատեքստում ընդգծել է հատկապես 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմը, որն ընդգծված ուղղորդվում էր ատելության քարոզով։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ նշել է, որ այդ քաղաքականությունը հետապնդում է կոնկրետ նպատակ։ «Դա ինքնանպատակ չի արվում, այլ իր առջև ունի դրած խնդիր։ Եվ այդ խնդիրը հետզհետե լուծելու ճանապարհով է շարժվում Ադրբեջանը, և այդ նպատակն առաջին հերթին թիրախավորում է Արցախի հայաթափումը և Արցախում էթնիկ զտում իրականացնելը»,- ասել է Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ դա արվել է նաև խորհրդային տարիներին։ Հիշեցնենք՝ ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը առցանց քննարկում են Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները։ Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |