Կլաարը կրկին Երևանում է․ «Միջազգային իրավիճակն ավելի է լարվել»

Կլաարը կրկին Երևանում է․ «Միջազգային իրավիճակն ավելի է լարվել»

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Հայաստանում է: Twitter-ի իր միկրոբլոգում նա նշել է, որ «միջազգային իրավիճակն ավելի է լարվել»։

«Կրկին Երևան եմ վերադարձել՝ երկօրյա հանդիպումների համար։ Քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լարվել, Եվրամիությունն առավել քան երբևէ հավատարիմ է խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի գաղափարին», - ասվում է գրառման մեջ։

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը Երևանում էր մոտ մեկ ամիս առաջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---