Ռուբինյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը

Ռուբինյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Երևան ժամանած է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու՝ ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Հայաստանում է: Twitter-ի իր միկրոբլոգում նա նշել է, որ «միջազգային իրավիճակն ավելի է լարվել»։

«Կրկին Երևան եմ վերադարձել՝ երկօրյա հանդիպումների համար։ Քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լարվել, Եվրամիությունն առավել քան երբևէ հավատարիմ է խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի գաղափարին», - ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---