Զելենսկի․ Ռուս-ուկրաինական բանակցությունները բավականին բարդ են ընթանում

Զելենսկի․ Ռուս-ուկրաինական բանակցությունները բավականին բարդ են ընթանում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները բավականին բարդ են ընթանում։ Նա այդ մասին ասել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախ, բանակցությունները շարունակվում են։ Դրանք բավականին բարդ են ընթանում»,-ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ ցանկացած զինված հակամարտություն կարելի է դադարեցնել բանակցությունների սեղանի շուրջ, գրում է Վեդոմոստին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ն և Ուկրաինան բանակցությունների ընթացքում կոնկրետ ձևակերպումներ են մշակել, որոնք մոտ են համաձայնեցման։ Նա, սակայն, մանրամասներ չի հայտնել։ Իսկ ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Կիևը ապառազմականացման շվեդական և ավստրիական տարբերակն է առաջարկել՝ չեզոք ապառազմականացված պետություն, բայց սեփական բանակով և ռազմածովային ուժերով։

Մինչդեռ Զելենսկին իր վերջին տեսաուղերձում իր հերթական տեսաուղերձում նշել է ուկրաիանական կողմի առաջնահերթությունները ՌԴ հետ բանակցություններում՝ պատերազմի ավարտ, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ, երկրի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականության վերականգնում։ Նա նաև խոստացել է վերականագնել պատերազմի արդյունքում փլուզված բոլոր տները։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում պատերազմի մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---