ՌԴ-ում ադրբեջանական կայքեր են արգելափակվել

ՌԴ-ում ադրբեջանական կայքեր են արգելափակվել

PanARMENIAN.Net - «Ռոսկոմնադզորը» երկու ադրբեջանական կայք է արգելափակել Ռուսաստանի տարածքում՝ Haqqin.az և Minval.az-ը։

Ոոշումը հիմնավորել է Դաշնային օրենքի հոդվածներով, որոնց համաձայն՝ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է, եթե այն «պարունակում է տեղեկատվություն անկարգությունների, ծայրահեղականության կոչերի մասին, ինչպես նաև անարժանահավատ տեղեկատվության տարածման համար, որոնք տարածվում են հավաստի հաղորդագրությունների քողի տակ»:

«Ռոսկոմնադզորը» որոշումն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության պահանջի հիման վրա։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---