Թուրք պաշտոնյա․ ԱՄՆ-ն պետք է առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե F-35-ները, թե Patriot-ները![]() 24 մարտի 2022 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ՌԴ-ից գնված ՀՕՊ համակարգերն Ուկրաինային փոխանցելու առաջարկով հրապարակմանը, ասել է, որ ԱՄՆ-ն պետք է առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե F-35-ները, թե Patriot-ները։ Ալթունն այդպես է մեկնաբանել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբի՝ Թուրքիայի վերաբերյալ հոդվածը, որը հրապարակվել էր ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Քոլբն այդ հոդվածում առաջարկել էր Ռուսաստանից գնված համակարգերը փոխանցել Ուկրաինային՝ ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 կործանիչները, որոնց ծրագրից Վաշինգտոնն Անկարային դուրս էր թողել ՌԴ-ի հետ ռազմական գործարք կնքելու պատճառով: Ի պատասխան Քոլբի առաջարկին՝ թուրք պաշտոնյան նշել է, որ մինչ նման բան առաջարկելը ԱՄՆ-ն պետք է Թուրքիային մատակարարի F-35 գերժամանակակից ամերիկյան կործանիչները, որոնց ծրագրից ըստ թուրք պաշտոնյայի՝ թուրքական կողմը հեռացվել է «անօրինական կերպով», գրում է Еrmenihaber-ը։ Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան ի սկզբանե ցանկանում էր ԱՄՆ-ից ձեռքբերել Patriot ՀՕՊ համակարգեր, բայց Վաշինգտոնը հրաժարվել էր վաճառել: Ուստի նման իրավիճակում դժվար է լուրջ վերաբերվել ամերիկացի սյունակագրի առաջարկին: «Նախևառաջ ԱՄՆ-ն պետք է առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե՛ F-35-ները և թե Patriot-ները»,-ասել է Ֆահրեթթին Ալթունը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |