Samsung-ը ՌԴ-ի պատճառով հեռացնում է Z տառն իր սմարթֆոնների անվանումից

Samsung-ը ՌԴ-ի պատճառով հեռացնում է Z տառն իր սմարթֆոնների անվանումից

PanARMENIAN.Net - Samsung-ը հեռացնում է Z տառն իր սմարթֆոնների անվանումից՝ անհարկի ասոցիացիաներից խուսափելու համար, քանի որ այդ տառը դարձել է ՌԴ զինված ուժերի խորհրդանիշն Ուկրաինայի դեմ պատերազմում։

Խոսքը Samsung-ի ծալովի Galaxy Z Fold 3 և Galaxy Z Flip 3 սմարթֆոնների մասին է, գրում է Ferra.ru-ն։

Փոփոխությունները դեռևս տեսանելի են որոշ երկրներում Samsung-ի պաշտոնական կայքերում՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի։ Այժմ Galaxy Z Fold 3 և Galaxy Z Flip 3 սմարթֆոնները նշված են որպես Galaxy Fold 3 և Galaxy Flip 3։ Նշվում է նաև, որ փոփոխությունները տեղի են ունեցել ոչ այնքան վաղ։

Samsung-ը ռեբրենդինգի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արել։ Նշվում է, որ հնարավոր է՝ դա ընկերության լոկալ բաժանմունքների աշխատակիցների նախաձեռնությունն է։

Ավելի վաղ Samsung-ը կասեցրել է իր արտադրանքի առաքումները Ռուսաստան։ Նույն կերպ են վարվել նաև Apple-ը, Intel-ը և մի շարք այլ ընկերություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---