ԱԻ նախարար Փիլոյանը ձերբակալվել է

ԱԻ նախարար Փիլոյանը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Ձերբակալվել է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: Ձերբակալման մասին տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է «Հետքը»։

Այլ մանրամասներ չկան՝ կառույցից խոստացել են ավելի ուշ հայտարարություն տարածել:

Մարտի 28-ին Ազգային անվտանգության ծառայությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն էին իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Քրեական գործւ, ըստ նախնական տեղեկությունների, վերաբերում է ԱԻՆ-ում ենթադրյալ չարաշահումներին:

Փիլոյանը 2020 թ. նոյեմբերի 20-ին է նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար։ 2020 թ. հոկտեմբերի 22-ին նա արժանացել է «Ազգային հերոսի» կոչման։ Նա գեներալ-մայորի զինվորական կոչում է ստացել 2020-ի հուլիսի 7-ին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---