«5165 շարժումը» ԱԺ-ից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը

«5165 շարժումը» ԱԺ-ից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - «5165 շարժման» ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց։ Նրանք պահանջում են, որ ՀՀ Ազգային ժողովը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և անհապաղ աշխատանքներ սկսի ԱՀ միջազգային ճանաչման ուղղությամբ։ Այս մասին ասել են շարժման ներկայացուցիչները։

«Հայտարարում ենք, որ այս պահանջն Արցախի փրկության պահանջ է, Արցախը ցեղասպանությունից փրկելու պահանջ է։ Խնդրում ենք սա չդիտարկել որպես շարքային, սովորական, քաղաքական ակցիա»,-ասել է Շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Ակցիայի մասնակիցները պահանջագիր են ներկայացրել Հայաստանի խորհրդարանին։

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը նշել է, որ սա պետք է դառնա բոլորի օրակարգային հարցը, քանզի պիտի լուծվի Արցախի փրկության խնդիրը, ինչը նաև մեր արժանապատվության հարցն է։ Նա ընդգծել է, որ փաստացի Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախը, քանի որ բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր։

«Սովորաբար նման ակտերն ընդունում են երկրի ղեկավարները, գործադիր մարմինը կամ խորհրդարանը։ Բայց, քանի որ մենք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի պահել մեր ազգային շահը, ազգային շահի օգտին չի գործել, հիմա էլ չենք վստահում իրեն, ուստի, մենք դիմում ենք խորհրդարանին և պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը»,-ասել է նա։

Տոնոյանը, դիմելով խորհրդարանին և իշխանությանը , ասել է, որ չփորձեն ժողովրդին մոլորեցնել, թե՝ եթե ճանաչենք Արցախը, ապա պատերազմ կսկսվի։

«Եթե նման սադրանքներ լինեն, ապա մենք ձեզ կմեղադրենք, որ Ադրբեջանի հետ պայմանավորված եք։ Այդ ամեն անում եք, որպեսզի հարկադրեք ժողովրդին վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից։ Սեպտեմբերի 27-ին մենք Արցախը չենք ճանաչել, բայց պատերազմ սկսվեց։ Այնպես որ, թող որևէ մեկը չփորձի մոլորեցնել այդ վախերով, թե մենք հանուն դրա չենք ճանաչում Արցախը»,-ասել է Կարին Տոնոյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---