ՀՀ-ում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,678-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:

Ապաքինվել է ևս 17 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 410,341 է։ Փաստացի բուժվողների թիվը 2036։

Ընդհանուր առմամբ 3,000,333 թեստ է արվել, մեկ օրում` 1921:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---