Արմեն Փամբուխչյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար

Արմեն Փամբուխչյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար

PanARMENIAN.Net - Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Փամբուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-ասվում է փաստաթղթում։

Մինչ այդ Փամբուխչյանը զբաղեցնում էր արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, որից ազատվել է ապրիլի 11-ին։

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանքի տակ է, նա ազատվել է պաշտոնից ապրիլի 1-ին։ Նա մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---