Սերժ Սարգսյանի գրասենյակը փաստաթուղթ է հրապարակել․ Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու

Սերժ Սարգսյանի գրասենյակը փաստաթուղթ է հրապարակել․ Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, փաստաթուղթ է հրապարակել` նշելով, որ պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու։

«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է:

Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին: Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին:

Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»,-ասվում է հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 14-ին Ազգային ժողովում անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը երբեք չի բանակցել ԼՂ հարցի փուլային կարգավորման շուրջ, ասել է, որ պատահական չի համարում, որ վերջինս անդրադարձել է իր ելույթի հենց այդ դրվագին։ Ըստ նրա, պատճառն այն է, որ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ որևէ կարգավիճակի կամ Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու։

Մինչ այդ Սարգսյանը, անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթին, հայտարարել էր, որ վերջինս կրկին ստում է, փորձում մոլորեցնել հանրությանը։ Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---