ՀՀ փաուերլիֆթինգի հավաքականը 7 ոսկի է նվաճել ԵԱ-ում

ՀՀ փաուերլիֆթինգի հավաքականը 7 ոսկի է նվաճել ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը 7 ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի Շեդլեց քաղաքում անցկացված XPC վարկածով Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանից ստուգատեսին մասնակցել է 10 մարզիկ: Մեծահասակների 67.5 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մակար Թամրազյանը, որը Եվրոպայի 3 ռեկորդ է սահմանել:

Ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Արա Խաչատրյանը (82.5 կգ), Կարեն Հովհաննիսյանը (90 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Գևորգ Ալեքսանյանը (110 կգ): Վերջինս Եվրոպայի ևս 2 ռեկորդ է սահմանել:

Պատանիների հաշվարկում էլ առաջին տեղը գրավել են Լևիկ Հակոբյանը (52 կգ) և Նարեկ Թամրազյանը (67.5 կգ):

Մրցապայքարից վնասվածքի պատճառով դուրս է մնացել Արտյոմ Մկրտչյանը (75 կգ), ով այս պահին բուժում է ստանում Գերմանիայում:

Մրցաշարին 14 երկրի 460 մարզիկ է մասնակցել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---