Աբրահամյան․ Ոչ մի երաշխիք չկա, որ ադրբեջանցիները կկատարեն պայմանավորվածությունը կամ այլ ուղղությամբ նոր ճեղքում չեն անի

Աբրահամյան․ Ոչ մի երաշխիք չկա, որ ադրբեջանցիները կկատարեն պայմանավորվածությունը կամ այլ ուղղությամբ նոր ճեղքում չեն անի

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան էր էջում անդրադառնալով Արցախում տիրող վիճակին, գրել է, որ Ադրբեջանի ագրեսիան Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ նպատակ ուներ ամրապնդելու Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի ճնշումը։

Նա նշել է, որ օրեր առաջ Մարտակերտի շրջանում արձանագրված ադրբեջանական առաջխաղացումն այս շղթայի մասն է կազմում։

Աբրահամյանը հավելել է նաև, որ, չնայած այս պահին պաշտոնապես նշվում է, որ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա, ոչ մի երաշխիք չկա, որ նախ նրանք կկատարեն պայմանավորվածությունը կամ այլ ուղղությամբ նոր ճեղքում չեն ձեռնարկի։

«Առանց այդ էլ հետպատերազմական ժամանակահատվածի ստատուս-քվոն բավականին բարդ իրադրություն է ստեղծել Արցախի և Հայաստանի համար, սակայն Ադրբեջանը փորձում է զարգացնել իր առավելությունը և վերջնական վերահսկողություն ապահովել Արցախի կենսական ապահովման «երակների» նկատմամբ և հասնել Արցախի ամբողջական հայաթափմանը։

Ադրբեջանական սցենարը ենթադրում է, որ այս ճանապարհով Արցախի ամբողջական վերահսկողության հարցն ավելի արագ կլուծվի։

Իհարկե այս գործընթացի գլխավոր աջակիցը ՀՀ իշխանությունն է, ով իր հայտարարությունով Ադրբեջանի համար կանաչ լույս է վառում»,-ասվում է գրառման մեջ։

Աբրահամյանը նշել է նաև, որ ակնհայտ է, որ Ադրբեջանն իր նպատակին հասնելու ճանապարհին նոր թիրախներ և խոցելի ուղղություններ է փնտրելու, որի դեմը պետք է տեղում առնել։

Ապրիլի 15-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից շփման գծի խախտման դեպքի մասին Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ադրբեջանական զորքերը «համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր»։ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---