Շիրակի մարզպետի եղբայրը հրաժարվել է Գյումրու ավագանու մանդատից. Ձախողում ենք քաղաքի կառավարումը

Շիրակի մարզպետի եղբայրը հրաժարվել է Գյումրու ավագանու մանդատից. Ձախողում ենք քաղաքի կառավարումը

PanARMENIAN.Net - Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը վայր է դրել մանդատը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անդամակցությունը դադարեցնելու դիմում գրել։

Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հասցեագրված իր դիմումները։

Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է։

Բաղդասարյանը մեկ այլ գրառմամբ ներկայացրել է նաև դիմումների ընդհանուր պատճառը՝ գրելով, որ ձախողել են քաղաքի կառավարումը։

«Որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից, չբանալով շատ փակագծեր, ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։ Ըստ իս, մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։ համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով։ Թե ինչ կորոշի վարչությունը հավելյալ կտեղեկացնեմ։

Անկախ զարգացումներից ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---